Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Կենտրոն վարչական շրջանի աղբամանները կհամալրվեն տոպրակներով

Blog Image

Այսօրվանից վարչական շրջանում մեկնարկում ենք նոր գործընթաց, որն ուղղված է հատկապես ամառային օրերին մեր մայրաքաղաքը ավելի մաքուր դարձնելուն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենտորն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը՝ նշելով, որ վարչական շրջանի հրապարակներում և անցուղիներում տեղադրված փոքր աղբամանները այսօրվանից կհամալրվեն աղբի համար նախատեսված տոպրակներով, որոնք հնարավորություն կտան կանխել այնտեղ թափվող ջրային զանգվածի արտահոսքը և կվերացնեն տվյալ հատվածներում առկա գարշահոտությունը:

Տոպրակները տեղադրելուց առաջ աղբամանները և հարակից տարածքը լվացվում են:

Շրջանի ղեկավարությունը  հորդորում է լինել ուշադիր և հատկապես ծխախոտի մնացորդները այնտեղ թողնելուց առաջ համոզվեք, որ դրանք ամբողջովին մարված են:

Send