Ֆրանսիան հայտարարել է աhաբեկչական hարձակում կանխելու մասին

Ֆրանսիան հայտարարել է աhաբեկչական hարձակում կանխելու մասին

Ֆրանսիայի հակաահաբեկչական ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի օրը ձերբակալել է երկրորդ 18-ամյա երիտասարդին, ով մարդկանց դեմ մեկ կամ մի քանի հարձակումներ իրականացնելու ծրագրեր է ունեցել, գրել է Reuters-ը։

Կասկածյալը, ով ձերբակալվել է արձակուրդի չբացահայտված վայրում, կապի մեջ է եղել՝ ինչպես անձամբ, այնպես էլ սոցիալական ցանցերի միջոցով, երեքշաբթի օրը Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ձերբակալված մեկ այլ 18-ամյա երիտասարդի հետ:

Ֆրանսիացի ոստիկանները, սակայն, չեն պարզաբանել, թե ծրագրվող հարձակումները կապ ունե՞ն վաղը Փարիզում մեկնարկող ամառային Օլիմպիական խաղերի հետ։

«Հետաքննությունները կենտրոնանում են մեկ կամ մի քանի բռնի գործողությունների վրա, որոնք դիտարկում էին այս երիտասարդները: Այս փուլում մենք փորձում ենք գնահատել նրանց ծրագրերի իրականությունն առցանց քննարկումներից դուրս», - ասվում է հաղորդագրության մեջ: