Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար. մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասաց վարչապետը։
ԵՄ դիտորդների հետ աշխատանքի մասին խոսելիս Փաշինյանն ասել է, որ պետք է տարբերել ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է տեղակայել ՀԱՊԿ առաքելությունը.
«Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- խոսքն ամփոփել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելին՝ այստեղ