Ինչո՞ւ չի կարելի բրինձը պատրաստել կաթսայում. տնային տնտեսուհիների սխալը

Ինչո՞ւ չի կարելի բրինձը պատրաստել կաթսայում. տնային տնտեսուհիների սխալը

Որպեսզի բրինձը չվերածվի կպչուն շիլայի, այլ ստացվի չոր ու փխրուն, պետք չէ այն կաթսայի մեջ եփել։ Սա կոպիտ սխալ է:

Պրոֆեսիոնալ խոհարարները բրինձը եփում են խորը տապակի մեջ։

Այս դեպքում առաջին քայլը օսլայի հեռացումն է. այդ նպատակով բրինձը լվանում են, լցնում ջրով և թրմում առնվազն կես ժամ։ Օսլայի առկայության պատճառով է, որ բրինձը փխրուն չի դառնում և կպչում է։

Եփելիս բուսայուղը լցնել տաքացրած տապակի մեջ և միջին ջերմության վրա մի քանի րոպե տապակել բրինձը, ապա ավելացնել ջուրը 2/1 հարաբերակցությամբ և հասցնել եռման աստիճանի։ Ցածրացնել կրակը և եփել 15 րոպե։ Ավելացնել աղ։ Անջատեք և թողնել ևս 5 րոպե։

Եթե ​​այսպես եփեք, ապա բրինձը կդառնա ոսկեգույն, բուրավետ ու փխրուն։