Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»՝ թիվ 13-ը․ Թանդիլյան

Blog Image

«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«13 պատճառ՝ ինչու ընտրել «Ապրելու երկիրը»՝ թիվ 13-ը

Մենք գիտենք ինչպես ամբողջական իշխանափոխություն անել

Մենք գիտենք ինչպես հաղթել ՔՊ-ին ընտրություններում և արդեն արել ենք դա

Մենք գիտենք ինչպես տեր կանգնել Արցախին և Հայաստանին՝ կասեցնել կործանարար ընթացքը

Մենք գիտենք ինչպես վերականգնել հայի արժանապատվությունը

Մենք գիտենք ինչպես փոխել ապագան

Մենք գիտենք ինչպես Երևանը մաքրել աղբից ու փոշուց

Մենք գիտենք ինչպես կառավարել առանց կոռուպցիայի և հովանավորչության

Մենք գիտենք ինչպես ձևավորել պրոֆեսիոնալների և նվիրյալների թիմ

Մենք գիտենք ինչպես Երևանում իրականացնել միջազգային մակարդակի մեգանախագծեր

Մենք գիտենք ինչպես և երբ լուծել Երևանի և երևանցիների բազմամյա խնդիրները

Մենք գիտենք ինչպես և որտեղից Երևան բերել մեծ ներդրումներ

Մենք գիտենք ինչպես ծառայել քաղաքացիների բոլոր խմբերին

Մենք գիտենք ինչպես Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք»։

Send