Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա մեղադրանքներ է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել երկրի Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով։ Այս մասին իրավապահ կառույցն իր տելեգրամյան ալիքում։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Սիմոնյանին մեղադրանք է ներկայացրել ՔՕ հետևյալ հոդվածներով՝ «Ցեղասպանություն», «Ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ», «Պատերազմի քարոզչություն, «Արդարացում, օրինական ճանաչում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի ժխտում, դրա մասնակիցների հերոսացում» հոդվածի մասին է։
Կառույցը նաև նշել է, որ շարունակվում են համալիր միջոցներ ձեռնարկվել Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու համար։