Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց շրջանառվել տեղական տուրքերի վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր շինարարական թույլտվության գործող տուրքը ենթարկել փոփոխությունների։ Այս մասին ԱԺ-ում ասաց Տիգրան Սաքապետոյանը։
«Նախքան ընդունվելը մեր կողմից նախաձեռնվեց քննարկում և ներկայացվեց իրավական խնդիրները։ Արդյունքում ունեցանք իրավիճակ, որը առկա է Կառավարության որոշմանը հակասող կամ ավագանու որոշմանը հակասող Կառավարության որոշում կամ հակառակը։ Հայտնվել ենք իրավիճակում, որ մի կողմից Կառավարությունը կամ ԱԺ-ն, կամ իշխանությունը սահմանում է, որ Կենտրոնում կառուցապատում իրականացնելը նպատակահարմար չէ և կառուցապատումը պետք է կենտրոնից դուրս գալ, իսկ մյուս կողմից ունենք ֆիսկալ վճարների կամ տուրքերի փաթեթ, որը խրախուսվում ա Կենտրոնում կառուցապատում իրականացնելը»,- ասաց Սաքապետոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում