Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինի

Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի,

 

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

 

Ավան վարչական շրջանի,

 

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների,

 

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

 

Առինջ գյուղի՝ Պետրոս Դուրյան, Վահան Տերյան, Պարույր Սևակի, Խաչատուր Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: