Ընդդիմադիրներին կոչ եմ արել ներկայացնել վարչապետի թեկնածու սեղմ ժամկետներում․Ղազարյան
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը կոչ արեց ընդդիմադիրներին սեղմ ժամկետում ներկայացնել վարչապետի թեկնածու, սկսել Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթաց։
«Եթե քննարկեն, չընտրեն, ես կարող եմ վատագույն տարբերակ առաջարկել, դա կարող է լինել Էդգար Ղազարյանը»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ դիմում է ՔՊ-ական պատգամավորներին՝ նույն պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում: