Քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմերի ցուցադրումը կարգելվի

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կկատարվի։ Այդ մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արգելել քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմերի ցուցադրումը։

«Մենք նկատի ունենք քրեական ենթամշակույթի տարածումը տեսալսողական մեդիայով արգելելը։ Ցավալիորեն, նման ֆիլմերը մեծ դիտելիություն են ապահովում ֆիլմերին։ Քրեական ենթամշակույթի հերոսացումը ազդում է դեռահասների վրա»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նախագծի՝ միայն 00:00-06:00 ժամանակահատվածում քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմերի ցուցադրումը կթույլատրվի։

«Ուզում եմ տեղեկացնել, որ օրենքում սահմանված է ժամային սահմանափակում։ Էրոտիկ բնույթի, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել 00:00-06:00 ընկած ժամանակահատվածում, հիմա մենք ավելացնում ենք նաև քրեական ենթամշակույթ պարունակող ֆիլմերը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։