Հրդեհ՝ Երևանում․ Daewoo մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Հրդեհ՝ Երևանում․ Daewoo մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտ ավտոմեքենա է  այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչը՝ 37-ամյա Հայկ Սեխպեյանին պատկանող Daewoo մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենան էլ ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Մասամբ ջերմահարվել է նաև կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։