Թրամփը կմեկնի Իտալիա․ վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ հայտարարություն են ընդունել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հրավերը և շուտով պաշտոնական այցով կմեկնի Իտալիա։
Երկրների ղեկավարները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել։
Կողմերը դիտարկում են այցի շրջանակում ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների առանձին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները և Իտալիան «լիովին աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությանը Ուկրաինայում հրադադարի հասնելու և արդար և կայուն խաղաղության ապահովման գործում»։