Հայտնի է Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը․ նա պայմանագրային զինծառայող է

Հայտնի է Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը․ նա պայմանագրային զինծառայող է

Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ. Մարդանյանն է (ծնվ. 1980թ.), հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ «ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։