Օգոստոսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Արման Սահակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ձախակողմյան հատվածում գտվող երկաթե արգելապատնեշներին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ա․ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահանվող հատուկ տարածք։