Ինչ է ասել Թրամփը Սիրիայի անցումային նախագահին

Ինչ է ասել Թրամփը Սիրիայի անցումային նախագահին

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հրավերով հանդիպել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպմանը հեռախոսով միացել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ 

Նախագահ Էրդողանը բարձր է գնահատել նախագահ Թրամփի որոշումը՝ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները և խոստացել է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ՝ Սիրիայում խաղաղություն և բարգավաճում խթանելու համար։

Թագաժառանգը նույնպես շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին պատժամիջոցները չեղարկելու որոշման համար՝ այն անվանելով քաջություն։

Թրամփը կոչ է արել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային ավելին անել սիրիացի ժողովրդի համար և հորդորել է նրան.

1. Ստորագրել Աբրահամի համաձայնագրերն Իսրայելի հետ;
2. Հրամայել բոլոր օտարերկրյա ահաբեկիչներին լքել Սիրիան;
3. Արտաքսել պաղեստինցի ահաբեկիչներին;
4. Օգնել Միացյալ Նահանգներին կանխել ԻԼԻՊ-ի վերածնունդը;
5. Վերցնել պատասխանատվությունը Սիրիայի հյուսիս-արևելքում ԻԼԻՊ-ի կալանավայրերի համար։