Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության պետական գործերի կոմիտեի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Կորեայի առաջնորդին առաջիկա ազգային տոնի՝ օգոստոսի 15-ին նշվող՝ ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն այս տոնը համարում է ընդհանուր, հիշում է Կարմիր բանակի դերը զավթիչների դեմ պայքարում։
«Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ ըստ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում կնքված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի։
Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից Կուրսկի մարզը Կիևի ռեժիմի ներխուժող ուժերից ազատագրելու ժամանակ ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև ԿԺԴՀ զինվորների ցուցաբերած քաջությունը, հերոսությունն ու անձնուրացությունը։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ տեղեկություններ է հայտնել Կիմ Չեն Ընին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա բանակցությունների համատեքստում։
Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը համաձայնության են եկել հետագա անձնական շփումների վերաբերյալ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։