Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Նոր Արեշի 36-ամյա բնակիչը դանակաhարել է եղբորը․ մանրամասներ

Blog Image

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22․15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արեշի 22-րդ փողոցի իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել 36-ամյա եղբայրը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send