Արքայադուստր Աննան ուղեղի ցնցումով հոսպիտալացվել է «ձիու՝ ոտքով հարվածից» հետո

Արքայադուստր Աննան հիվանդանոցում է գլխի թեթև վնասվածքներով։
Նա ուղեղի ցնցում է ստացել այն բանից հետո, երբ ընկնելու հետո ձին ենթադրաբար հարվածել է նրան Գեթքոումբ փարք կալվածքում:
73-ամյա օլիմպիական մեդալակիր արքայադուստրը կիրակի երեկոյան շրջել է իր Գլոսթերշիր կալվածքով, երբ տեղի է ունեցել միջադեպը:
Շտապօգնության ծառայություններն ուղարկվել են կալվածք ու դեպքի վայրում բժշկական օգնություն ստանալուց հետո արքայադուստրը տեղափոխվել է Բրիսթոլի «Սաութմիդ» հիվանդանոց՝ համապատասխան հետազոտությունների, բուժման համար: