Որո՞նք են հավի ձվի օգուտներն ու վնասները․ քանի՞ հատ կարող եք ուտել՝ չվտանգելով ձեր առողջությունը

Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ հավի ձուն մարդու օրգանիզմում չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը: Այս մասին տեղեկացնում է Netdoctor-ը` վկայակոչելով գիտնականների հետազոտությունները:
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ այն նաև չի ազդում արյան ճնշման վրա, սակայն դրա փոխարեն օրգանիզմում բարձրանում են «դրական խոլեստերինի» կոնցենտրատները:
Գիտնականները խորհուրդ են տալիս ճաշացուցակի մեջ անպայման ներառել հավի ձու, քանի որ այն չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը, դեռ ավելին`ձուն շատ օգտակար է. այն պարունակում է D վիտամին:
Ձուն կարող է տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր լինել։ Ըստ Կուլաչի՝ սալմոնելոզի, տուբերկուլյոզի, ստրեպտոկոկոզի, պուլորոզի, պաստերելյոզի, կոլիբացիլոզի, վարակիչ լարինգոտրախեիտի, միկոպլազմոզի, պսիտակոզի, գրիպի և այլ հիվանդությունների հարուցիչները կարող են փոխանցվել հավի ձվի հետ։
«Հիմնական վտանգը սալմոնելայով վարակվելու հավանականությունն է։ Սալմոնելլան կարող է առկա լինել թարմ ձվի մեջ՝ առաջացնելով սննդային հիվանդություններ, որոնք հաճախ կոչվում են «սննդային թունավորումներ»:
Վարակման վտանգը նվազագույնի հասցնելու համար մի գնեք ձու անվստահելի վաճառողներից և արտադրողներից: Մասնավորապես, վտանգ է ներկայացնում տնային ձվերը։ Նույնիսկ սառնարանում բակտերիան կարող է երկար գոյատևել, ընդգծել է Կուլաչը։
Կախված ձեր ճաշակի նախասիրություններից և տարիքից՝ ձուն կարելի է օգտագործել գրեթե ամեն օր։ Սակայն խոլեստերինի նյութափոխանակության խանգարման դեպքում դեղնուցի օգտագործումը խորհուրդ է տրվում սահմանափակել շաբաթական 3-4 կտորով։