Թեհրանը չի սահմանափակի իր միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի սահմանափակի իր միջուկային ծրագիրը, գրել է «Tehran Times» թերթը։
Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հասանելիություն տրամադրել միջուկային օբյեկտներին։
Օմանում իրանական պատվիրակության հաղորդագրություններում նշվել էր, որ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընդհանուր շրջանակային համաձայնության հասնել։
Ապրիլի 12-ին Օմանում տեղի էին ունեցել Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունները։ Հանդիպումը տեւել էր ավելի քան երկու ժամ։