Չկա քարտեզ, չկա համաձայնություն, ի՞նչ սահմանագծում
Սա Ոսկեպարի հարցը չի, Կիրանցի հարցը չի, Տավուշի հարցը չի, ամբողջ Հայաստանի հարցն է։ Այդ մասին Ոսկեպարում բնակիչների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք առանց գոյություն ունեցող լավագույն փորձի իրավունք չունի սահմանների ճշգրտում իրականացնել։
«Եթե երկու թշնամի պետություններն ուզում են իրենց կամարտահայտությամբ որոշում ընդունել, որ դառնում են խաղաղ հարևան պետություններ, գալիս են համաձայնության՝ համաձայնագիր ստորագրելով։ Դրանից հետո երկարատև աշխատանք է իրականացվում քարտեզների վրա։ Հիմա երկու երկրների միջև համաձայնություն, խաղաղ ապրելու համաձայնագիր չկա։ Բացի այդ, չկան քարտեզներ, որոնցով սահմանազատում պիտի արվի, Ադրբեջանը չի համարվում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Չկա քարտեզ, չկա համաձայնություն, իսկ երկրի ղեկավարությունը անձնական դրդապատճառներով հողերը հանձնում է»,- նշել է նա։
Օհանյանի խոսքով՝ ամբողջ սահմանով պետք է լինի սահմանազատում ու սահմանագծում, ինչի համար հանձնաժողով պիտի ստեղծվի։
Մանրամասները՝ տեսանյութում։