Առաջարկում են այլևս ոչ մեկի պետական պարգև ու պատվավոր կոչում չշնորհել

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում՝ հրաժարվելով այդ կոչումները շնորհելու պրակտիկայից։

Նախագիծը զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասաց, որ ներկայիս օրենսդրությամբ սահմանված է տասնյութ պատվավոր կոչումներ՝ «Ժողովրդական արտիստ», «Ժողովրդական նկարիչ», «Արվեստի վաստակավոր գործիչ», «Մշակույթի վաստակավոր գործիչ», «Վաստակավոր մանկավարժ», «Վաստակավոր բժիշկ» և այլն, և դրանք, ըստ փոխնախարարի, ներկայում բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքային առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, «մինչդեռ կառավարության մոտեցումը հիմա լրիվ այլ է»։

«Անհատ մասնագետներին պատվավոր կոչումների շնորհմամբ խրախուսելու գործիքակազմը կառավարության ներկայիս քաղաքականությունից չի բխում և չի ծառայում իր նպատակին։ Ավելին, միջազգային փրոձն էլ ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ առհասարակ առկա չէ»,- ասաց Արմենուհի Հարությունյանը՝ առաջարկելով չեղարկել պատվավոր կոչումներ շնորհելը։ 

Մանրամասները՝ տեսանյութում