Երբ հասցնում են քաղաքապետի կարգավիճակին, բայց դու այնքան անհեռատես ես լինում, որ հեռացնում են, հետո այնքան անհեռատես ես լինում, որ մի անգամ էլ ես փորձում լինել քաղաքապետ, բայց չես հավաքում բավարար ձայներ։ Հետո այնքան անհեռատես ես լինում, որ գալիս ես, քաղաքապետարանի շենք ես հասնում ու չես կարողանում մտնել։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական ավագանու անդամ Արմեն Գալջյանը։
Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, մանդատազուրկ Հայկ Մարությանին այսօր թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին: