Շառլ Միշելը Կիևում հանդիպել է Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկած հարցերի մասին։ Այս մասին Զելենսկին գրել է իր Twitter-ում։
«Շառլ Միշելն այսօր Կիևում է։ Մենք քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը, պաշտպանական և ֆինանսական աջակցությունը մեր պետությանը, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխանությունը։
Շնորհակալ եմ նրան բովանդակալից հանդիպման և համերաշխության համար»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։