Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստից առաջ։
Sputnik Տաջիկստանը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է առևտրի, «կանաչ» էներգետիկայի, արդյունաբերության զարգացումը։ Տաջիկստանի նախագահն ասել է, որ կարևորում է Հայաստանի հետ գործակցության ամրապնդումը և շահագրգռված է բոլոր ոլորտներում համագործակցության առաջընթացով։