Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ հերթական շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հերթական շինծու դատավարությունը։ 

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատական կոլեգիա է դիմել այն հիմքով, որ փետրվարի 6-ի նիստի արձանագրության մեջ չեն արտացոլվել պաշտպանական կողմի միջնորդությունները: 

Դատարանը բողոքը թողել է առանց քննության: Բացի այդ, նիստի ընթացքում շինծու տուժողները ցուցմունք են տվել։  Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: