Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վիետնամի կենդանաբանական այգու պահապանը արհեստական շնչառություն է տվել խեղդվող օրանգուտանին

Blog Image

Վիետնամի Ֆու Քուոկ կղզում գտնվող Winpearl Safari Park-ի խնամակալը օգնության է շտապել այցելուների նետած սննդի պատճառով խեղդվող օրանգուտանին և նրան արհեստական ​​շնչառություն տվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Օրանգուտանը կորցրել էր հավասարակշռությունը, երբ փորձում էր հասնել այն ուտելիքին, որը նրան նետել էր այցելուն: Կենդանին մի պահ հուսահատ թափահարում էր ձեռքերը օդում, սակայն չկարողանալով դիմադրել՝ ընկնում է ջրի մեջ։ Մեկ այլ օրանգուտան վազելով մոտենում է և փորձում փրկել, այնուհետև կենդանաբանական այգու աշխատակիցն է  հասնում օգնության: Նա փրկօղակը վերցնում է և նետվում ջուրը:

Տղամարդը մի քանի անգամ սուզվում է՝ փորձելով պղտոր ջրում գտնել խեղդվող կապիկին։ Վերջապես նրան հաջողվում է, և նա ջրից հանում է օրանգուտանին։ Կենդանին մեծ քանակությամբ ջուր էր կուլ տվել ու կորցրել գիտակցությունը։ Խնամակալը  դժվարությամբ նրան քաշում է բետոնե կողմի վրա, այնուհետև անցնում սիրտ-թոքային վերակենդանացման:

Նրա ջանքերի շնորհիվ օրանգուտանը ողջ է մնում և այժմ գտնվում է կայուն վիճակում։ Կենդանաբանական այգու ներկայացուցիչը նշել է, որ պարիսպների մոտ ցուցանակներ կան, որոնք կոչ են անում չկերակրել կենդանիներին առանց հատուկ թույլտվության, սակայն շատ այցելուներ անտեսում են այդ նախազգուշացումները։

Send