Lada Dance-ը վթարից հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին

Սարսափելի վթարից փրկված երգչուհի Լադա Դանսը նախ դիմել է երկրպագուներին՝ Instagram-ում գրառում կատարելով:
«Իմ թանկագիններ, սիրելիներ: Ինձ համար այժմ դժվար է ակտիվ լինել համացանցում: Այնուամենայնիվ, ես կարդում և տեսնում եմ ձեր աջակցության բարի խոսքերը: Դրանք ինձ ուժ են տալիս այս դժվարին շրջանում: Բժշկական տեսանկյունից ամեն ինչ արված է առավելագույն լավ»,- գրել է հայտնիը։
Lada Dance-ը խոստացել է նաեւ առաջիկայում պաշտոնական տեղեկություն տալ իր վիճակի մասին։
Մեկնաբանություններում օգտատերերը արտիստին մաղթել են շուտափույթ ապաքինում։
«Ամեն ինչ լավ կլինի», «Հուսով եմ, որ շուտով կլավանաս», «Մենք սիրում ենք քեզ և սպասում ենք քեզ»,- գրել են երկրպագուները։
Այս շաբաթ օրը Դոմոդեդովո օդանավակայանից տաքսիով վերադառնալիս Lada Dance-ն ու նրա մտերիմ ընկերուհի պարուսույց Ելենան՝ մերձմոսկովյան Պոդոլսկում լուրջ վթարի էին ենթարկվել։
Վթարի պահին երկուսն էլ հետևի նստարանին են եղել։ Երգչուհին ստացել է ազդրի վնասվածք, գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կապտուկներ, նրան հիվանդանոց են տեղափոխել ԱԻՆ ուղղաթիռով։
Հոսպիտալացումից հետո բժիշկները բացառել են ողնաշարի կոտրվածքը, սակայն դեռ ոչ բոլոր հետազոտություններն են ավարտվել։ Lada Dance-ը հաջորդ շաբաթը ևս անցկացնելու է հիվանդանոցում։