Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան մայիսին

Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան մայիսին

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ տվյալների՝

2023թ. մայիսին 176 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։

Նշվում է, որ այս տարվա մայիսյան այցելությունների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ։ Օրինակ, 2019 թվականի մայիսին Հայաստան է այցելել 146 հազար զբոսաշրջիկ, 2022-ին` 116 հազար: