Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին․ երկրի ԱԳ նախարար

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել։

«Հերթական անգամ Միացյալ Նահանգները և Եվրաեռյակը [E3; Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա] գործում են թերի հետախուզության և թերի տրամաբանության հիման վրա: Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին։ Վերջակետ։ Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մասը»,- նշել է Իրանի նախարար Աբբաս Արաղչին X-ի գրառման մեջ:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է ստացել Իրանից և, ամենայն հավանականությամբ, դրանք կօգտագործի Ուկրաինայում:

Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ «տարբեր սպառազինությունների փոխանցման մասին պնդումներն անհիմն են»:

Send