Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ից բռնահանված երեխաները իրենց հանգիստն են անցկացնում Հունգարիայում

Blog Image

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ և Հունգարիայում ՀՀ դեսպանության ու Վրաստանում Հունգարիայի դեսպանության աջակցությամբ, Հունգարիայի կառավարության ''Hungary Help” մարդասիրական ծրագրի ֆինանսավորմամբ օգոստոսի 19-22-ը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված 8-14 տարեկան 115 երեխա 28 ուղեկցողների հետ իրենց հանգիստը անցկացրեցին Հունգարիայում՝ Բալատոն լճի ափին տեղակայված «Զանկա Էրժեբեթ» ճամբարում: Գեղատեսիլ բնությունը, Բալատոն լիճը, ծանոթությունը հունգարացի հասակակիցներին, ինչպես նաև հունգարական մշակույթին և խոհանոցին, մեծ նշանակություն ունեցան երեխաների բարոյահոգեբանական վերականգնման վրա և հիշարժան պահեր պարգևեցին նրանց: Հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
 

Ծրագիրը լինելու է շարունակական:

Send