Օլիգարխների «ախրանիկները» ոստիկանի համազգեստով ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ․ Սաղաթելյան

Մենք ոստիկանության հետ ոչ մի հարց չունենք։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով, սակայն, ոստիկանության մեջ կան մարդիկ, որոնք բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացիներին։

«Մեկ անգամ ևս զգուշացնում եմ՝ այդ մարդկանց լկտի պահվածքի պատասխանատուն որոշ օլիգարխներ են։ Քանի որ ոստիկանական ուժերը չեն կարողանում ճնշել ժողովրդի ցասումը, շատ օլիգարխներ իրենց ախրանիկներին ոստիկանի համազգեստով ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նկատեց՝ իրենք հեռացնելու են ՀՀ-ում գործող «չարիքի» իշխանությանը։