Զելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետը

Ռուսական խոշոր հարձակումը տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսին. այդ մասին հայտնել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը CBS News-ին տված հարցազրույցում մասնավորապես նշել է.
«Կարող եմ վստահաբար ասել, որ մեծ վտանգ կա, որ ամերիկացի զինվորները ստիպված կլինեն պաշտպանել ՆԱՏՕ-ի երկրներին։ Լեհաստան, Բալթյան երկրներ. նրանք առաջինն են, ում վրա հարձակվելու են։ ԱՄՆ Կոնգրեսը պետք է փրկի ոչ միայն ուկրաինացիների, այլեւ նրանց ընտանիքների կյանքը»,- աuել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ չէ պաշտպանվել ռուսական լայնածավալ հարձակման դեպքում։
«Այժմ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է միայն կայունացնել իրավիճակը, սակայն բանակը դժվարանում է պայքարել Ռուսաստանի դեմ՝ հրետանու սուր պակասի պատճառով, որը գրեթե վերացել է։
Կիևին ամենից շատ անհրաժեշտ են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանի: Patriot համակարգերը, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում, մեզ տվել է ոչ թե ԱՄՆ-ն, այլ այլ երկրներ»,- ասել է նա։