Թշնամին Արցախում բարձրախոսով հայտարարում է, որ մարդիկ պետք է իրենց տները լքեն․ Աբրահամյան

Թշնամին Արցախում բարձրախոսով հայտարարում է, որ մարդիկ պետք է իրենց տները լքեն․ Աբրահամյան

Թշնամին անընդհատ սադրում է․ Խրամորթ գյուղի հատվածում թշնամու ագրեսիայի հետևանքով մեկ զոհ ու մեկ վիրավոր ունենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ թշնամին բարձրախոսներով հայտարարություններ է անում, թե մենք պետք է լքենք Արցախի որոշ տարածքներ, քանի որ դա իրենցն է։

«Կա համակարգային գրոհ՝ ռազմականից մինչև հոգեբանական, ինչպես նաև՝ տնտեսական։ Ու մտահոգիչ է, որ մինչ այս պահը որևէ արձագանք հայկական կողմից չի եղել»,- ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանի դիտարկմամբ՝ թշնամին նաև նպատակ ունի հեղինակազրկել ռուս խաղաղապահներին ու նրանց առաքելությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարություններին՝ կապված հայելային հետքաշման և խաղաղության օրակարգի հետ, ապա Աբրահամյանը նշեց, որ այս փուլում նշված հայտարարությունները չեն կարող որևէ խնդիր լուծել, քանի որ Ադրբեջանը այլ քայլեր է անում։