Լոնդոնի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Վիքիլիքսի» հիմնադիր Ասանժի․ նրան uպառնում է 175 տարվա ազատազրկում

Լոնդոնի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Վիքիլիքսի» հիմնադիր, լրագրող Ջուլիան Ասանժի:
Նա հնարավորություն կունենա վիճարկել Միացյալ Նահանգներին արտահանձնելու որոշումը։
Առայժմ 52-ամյա լրագրողը կշարունակի մնալ Բելմարշ բանտում։
Դատարանի բակում հավաքված են եղել նրա կողմնակիցները։
Ավստրալացի լրագրող Ասանժը մեծ համբավ էր ձեռք բերել 2006 թվականին՝ կապված գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար ստեղծված WikiLeaks կայքում իր աշխատանքի հետ։ 2010 թվականին կայքը հրապարակել է ամերիկյան բանակի հրապարակային գաղտնի տեսանյութեր, որոնք ցույց են տվել, թե ինչպես են առնվազն 18 խաղաղ բնակիչներ սպանվել 2007 թվականին Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակումից հետո: 2010 թվականին կայքը սկսել է հրապարակել նաեւ 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթուղթ։
WikiLeaks-ի հիմնադրին ներկայացվել է 18 մեղադրանք։ Նրան սպառնում է ընդհանուր առմամբ մինչև 175 տարվա ազատազրկում ԱՄՆ-ում՝ կապված երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենամեծ քանակի բացահայտման հետ։