Սուրեն Պապիկյանը չի մեկնել Վարդենիս

Սուրեն Պապիկյանը չի մեկնել Վարդենիս

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ չի մեկնել Վարդենիս։

«Առայժմ ոչ, պարոն Պապիկյանը չի գնացել Վարդենիս։ Պաշտպանության նախարարության բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ այցելել են դեպքի վայր»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ գիշերը Վարդենիսի տարածաշրջանի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի կեցավայրում հրդեհ էր բռնկվել, 15 զինծառայող մահացել էր։ Երեք զինծառայող այս պահին բժիշկների հսկողության տակ է:

Նարե Գնունի