Գիտնականները նշել են 5 պատճառ, թե ինչու պետք է ամեն օր սոխ ուտել և երբ է այն հակացուցված

Գիտնականները նշել են 5 պատճառ, թե ինչու պետք է ամեն օր սոխ ուտել և երբ է այն հակացուցված

healthyfoodhouse.com կայքը ներկայացնում է մի քանի պատճառներ, թե ինչու պետք է ավելի հաճախ սոխ ուտեք:

Կանգնեցնում է քաղցկեղի բջիջների աճը– Սոխը պարունակում է ծծումբի տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը խոցերից և տարատեսակի հիվանդություններից: Դրանք պայքարում են նաև միզուղիների բակտերիաների դեմ:

Կարգավորում է շաքարը- Հում սոխն ակտիվացնում է ինսուլինի արտազատումը: Եթե շաքարախտով եք տառապում, շատ սոխ կերեք:

Օգնում է փորկապության դեպքում- Սոխի պարունակության մեջ մտնող մանրաթելերն օգնում են փորկապության դեպքում: Դրանք պարզապես դուրս են բերում աղիներից տոքսինները:

Պաշտպանում է սիրտը- Սոխը կանխարգելում է սրտանոթային հիվանդություններն ու կարգավորում է ճնշումը:

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը– հում սոխը կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում է վատ խոլեստերինը:

Սոխը կարող է գրգռել աչքերը ծծմբաթթվի պատճառով, որն ազատվում է կտրատելիս: Երբ կտրում եք սոխը, դուք ոչնչացնում եք բջիջները՝ ազատելով դրանց պարունակությունը։ Ֆերմենտները խառնվում են թթուների հետ, ինչի հետևանքով աչքերը այրվում են: Գրգռվածությունը նվազեցնելու համար փորձեք ակնոցներ կրել կամ սոխը կտրատելուց առաջ սառնարանում պահել:

 

Ալերգիայի ախտանիշները, ինչպիսիք են ասթման, մաշկային ցաները և քթահոսը, ավելի հավանական է, որ առաջանան սոխը կեղևելուց և կտրատելուց, այլ ոչ թե այն կուլ տալուց: Այնուամենայնիվ, նկատվել են անաֆիլաքսիայի դեպքեր՝ եփած սոխ ուտելուց հետո, ինչպես բնորոշ սննդային ալերգիայի դեպքում։ Եթե ​​դուք դիպչում եք կամ ուտում եք սոխը, կարող եք ալերգիայի ախտանիշներ զգալ կամ անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց: Եթե ​​կարծում եք, որ ալերգիա ունեք սոխից, դիմեք ձեր բժշկին ամբողջական գնահատման համար: