Կաշառք ստանալու համար ձերբակալել են Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյայի, մեկը՝ վարչության պետ 

Կաշառք ստանալու համար ձերբակալել են Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյայի, մեկը՝ վարչության պետ 

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում չորս անձ է ձերբակալվել։

Mediahub-ը տեղեկացավ, որ ձերբակալված չորս անձանցից երկուսը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ են, ընդ որում՝ նրանցից մեկը քաղաքաշինության վարչության պետն է։

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ մյուս երկու ձերբակալված անձինք մեղադրվում են կաշառք տալու համար։ Այս պահին նրանց կալանավորելու միջնորդության վերաբերյալ նյութերն են նախապատաստում։

Հիշեցնենք, որ երեկ էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների էր ձերբակալել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ դարձյալ կաշառք տալ-ստանալու կասկածանքով։