Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վնասված պատուհաններ, լուսավորություն, մեքենաներ․ ի՞նչ վնասներ է կրել Վանաձորը կարկուտից

Blog Image

Երկու օր առաջ Լոռու մարզկենտրոն Վանաձորում ուժեղ կարկուտ  տեղաց, ինչի հետևանքով թե՛ քաղաքը, թե՛ բնակիչները մեծ վնասներ կրեցին։ 

MediaHub-ի հետ զրույցում Վանաձորի համայնքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը նշեց, որ առայժմ, որպես այդպիսին, քաղաքացիներից դիմումներ չեն ստացել, միայն կարկուտի առաջին օրը մի քանի բնակիչ դիմել է համայնքապետարան` ասելով, որ վնասվել է իրենց տան պատուհանները։ Նրա խոսքով՝ հիմա քաղաքում առաջնային է  մաքրության խնդիրը, քամու հետևանքով ամբողջ քաղաքը պատված է տերևներով, աղբով:

«Դրսում կայանած մեքենաների վրա նկատվել է կարկուտի հետքեր, բայց քաղաքապետարանին դեռ որևէ պահանջ՝ փոխհատուցման մասով, չկա։  Ընթացքում միգուցե, արդեն երկու օր է, առատ տեղումներ են, այսօր նոր արև է դուրս եկել»,- նշեց Ավետիքյանը։

Ամենաշատ վնասները լապտերներից են։ Մեր զրուցակցի խոսքով՝ Վանաձորի գլխավոր հրապարակի բոլոր շենքերը լուսավորված են LED լույսերով, կարկուտի հետևանքով վնասվել է դրանք մոտ 70%-ը։ 

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա այս պահին որևէ հստակ բան չկա, դեռ պետք է  վնասի գնահատում իրականացվի, և եթե Կառավարությունը համաձայնություն տա, կկազմվի հանձնաժողով, որն է կզբաղվի այդ հարցով: 

Էմմա Մարտիրոսյան

Send