Պարեկներ ու ղեկավար ոստիկաններ են ձերբակալվել․ «պատվերը» ՆԳՆ-ն է տվել

Պարեկներ ու ղեկավար ոստիկաններ են ձերբակալվել․ «պատվերը» ՆԳՆ-ն է տվել

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր գործողություններ է իրականացրել Ոստիկանության Վաղարշապատի բաժնում և ձերբակալել 9 ոստիկանի:

Կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։

Մենք, սակայն, տեղեկացանք, որ ձերբակալված անձանց մեջ կան պարեկային ծառայողներ և ոստիկանության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք։ 

ՆԳՆ-ից ևս հաստատեիցն այս տեղեկությունը՝ նշելով, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այսինքն՝ ՆԳՆ-ն ինքն է հայտնաբերել իր աշխատակիցների կողմից առերևույթ հանցավոր արարքներն ու դիմել Հակակոռուպցիոն կոմիտեին, որ ձերբակալեն նրանց։

Վահե Մակարյան