Դեմի Մուրը սկսել է պատրաստվել դեմենցիայով տառապող Բրյուս Ուիլիսին «էմոցիոնալ հրաժեշտ տալուն»

Դեմի Մուրը սկսել է պատրաստվել դեմենցիայով տառապող Բրյուս Ուիլիսին «էմոցիոնալ հրաժեշտ տալուն»

Հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը սկսել է պատրաստվել «էմոցիոնալ հրաժեշտ տալ» իր նախկին ամուսնուն՝ հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսին, ով տառապում է դեմենցիայով։ Այս մասին հայտնել է InTouch Weekly-ն։

«Նայելով այն բանին, թե ինչպես է նա անցնում իր դժվարությունների միջով, Դեմիին տեսել է, թե ինչ է մարտիկ լինելը» ,- ընդգծել է հրատարակության աղբյուրը:

Ըստ զրուցակցի՝ նա այնքան է հիանում Բրյուսով և պատրաստվում է հուզական հրաժեշտի։

Նշվում է, որ «Պինդ ընկույզի»-ի աստղի վիճակի վատթարացման ֆոնին դերասանուհին հաճախ է հիշում իրենց տասնամյա ամուսնության դրական պահերը:

Ուիլիսի՝ զարգացող ճակատային դեմենցիայի մասին հայտնի է դարձել 2023 թվականի աշնանը։ Դրանից հետո դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, կինը՝ Էմմա Հեմինգը և Ուիլիսի դուստրերը շուրջօրյա խնամք են կազմակերպել նրա համար։