Ֆրանսիան Դուրովի ձերբակալության պատճառով կորցրել է առնվազն 17 միլիարդ դոլար

Ֆրանսիայի կառավարությունը Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառով կորցրել է առնվազն 17 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է «Megaupload» և «Mega» ֆայլերի փոխանակման ծառայությունների հիմնադիր Քիմ Շմիցը, որը հայտնի է նաև որպես Քիմ Դոտկոմ։
Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները սառեցրել է 80 Rafale կործանիչ գնելու գործարքը և ընդգծել, որ Telegram-ի հիմնադրի շուրջ իրավիճակը աղաղակող է։
«Պավելը ԱՄԷ քաղաքացի է և փոխվարչապետ Համդան Ալ Մաքթումի մտերիմ ընկերը»», - ասել քաղաքական ակտիվիստը:
Ավելի վաղ Շմիցը կոչ էր արել բոյկոտել Ֆրանսիան և ֆրանսիական ապրանքները՝ կապված ռուս ձեռնարկատիրոջ հետ տեղի ունեցած միջադեպի համար։