Ուկրաինայի` գազի տարանցման պայմանագրի երկարաձգումից հրաժարվելը կվնասի սպառողների շահերին. Պեսկով

Ուկրաինայի` գազի տարանցման պայմանագրի երկարաձգումից հրաժարվելը կվնասի սպառողների շահերին. Պեսկով

Ուկրաինայի` գազի տարանցման պայմանագրի երկարաձգումից հրաժարվելը կվնասի եվրոպացի սպառողների շահերին։

«Կան այլընտրանքային ուղիներ, բայց իհարկե ուկրաինական կողմի նման որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին. նրանց համար, ովքեր դեռ ցանկանում են գնել ռուսական գազ, որն ավելի երաշխավորված և տնտեսապես մատչելի է գնային պարամետրերի առումով՝ համեմատած այլ ապրանքների, որոնք հիմնականում գալիս են Միացյալ Նահանգներից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, գրել են ռուսական լրատվամիջոցները։

Պեսկովը նշել է, որ նման սպառողները ստիպված կլինեն շատ ավելի շատ վճարել՝ իրենց արդյունաբերությունը դարձնելով ավելի քիչ մրցունակ։