Ինչպիսի՞ ձուկ չի կարելի սրտային հիվանդություն ունեցող մարդկանց

Ինչպիսի՞ ձուկ չի կարելի  սրտային հիվանդություն ունեցող մարդկանց

Աղիացրած ձուկը հակացուցված է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց։ Զգուշացրել է սրտաբան Իգոր Վիդյասկինը News.ru-ի հետ զրույցում։

Վիդյասկինը նշել է, որ սրտային հիվանդություններով մարդկանց սննդակարգում չպետք է աղի ձուկ լինի։ Այն պարունակում է մեծ քանակությամբ նատրիում` աղի հիմնական բաղադրիչը, որը բարձրացնում է արյան ճնշումը, պահպանում է հեղուկը օրգանիզմում և առաջացնում այտուցներ։ Ուտեստի մեկ այլ տեսակ, որը, ըստ սրտաբանի, բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, ճարպի կամ բուսական յուղի մեջ տապակած ձուկն է։

Վիդյասկինը հավելել է, որ ձուկը կարող է օգտակար լինել նաև սրտի համար։ Այսպիսով, ըստ մասնագետի, ճարպային տեսակները՝ սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը, իշխանը և սարդինան, կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։

Սրտաբանը խորհուրդ է տվել այս ձուկն ուտել շաբաթական մեկ-երկու անգամ։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ չկան հավաստի ապացույցներ, որ ձկան դիետան նվազեցնում է սրտի հիվանդության պատճառով մահվան վտանգը կամ կանխում է ինսուլտներն ու կաթվածները: