Քարվաճառում ական է պայթել․ վիրավnրներին oգնության եկածը նույնպես վնաuվածքներ է uտացել

Քարվաճառում ական է պայթել․ վիրավnրներին oգնության եկածը նույնպես վնաuվածքներ է uտացել

Հուլիսի 19-ին Քարվաճառում ականի պայթյունից երեք մարդ է վիրավորվել։ Հայտնել է Ադրբեջանի Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունը։

Վնասվածքներ է ստացել 1969 թվականին ծնված Հուսեյնով Խալիֆա Հասան օղլուն և 1978 թվականին ծնված Մամեդով Սամանդար Ալիգամա օղլուն, որն ունի բեկորային վնասվածքներ։ Վնասվածքներ է ստացել նաև 1976 թվականին ծնված Գարաշով Ռահիմ Աշրաֆ օղլուն։ Նա շտապել է դեպքի վայր՝ օգնելու նրանց, սակայն պայթել է երկրորդ ականի վրա ու ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։