Մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով երեխաներին հիվանդանոց են տեղափոխել․ ՌԴ

Սամարայում քննիչները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ մանկապարտեզում երեխաները վարակվել են աղիքային վարակով։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Սամարայի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Լրատվամիջոցների մոնիտորինգի ժամանակ հրապարակում է հայտնաբերվել Սամարա քաղաքի մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով երեխաներին բժշկական հաստատություն տեղափոխելու մասին»,- ասվում է զեկույցում։
Քննչական կոմիտեից հավելել են, որ սրանից հետո քրեական գործ է հարուցվել «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանք կատարելը կամ ծառայություններ մատուցելը» հոդվածով։ Դեպքի բոլոր հանգամանքներն այս պահին պարզվում են։