Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը

Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը

Մարտի 24-ին, Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

«Հրապարակի» տեղեկություններով, մահացողը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանն է, ով Փարիզից վերադառնալուց հետո, անցել է անվտանգության գոտին, որտեղ և ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է կենսաբանական մահ:

Հիշեցնենք, որ ավելի ուշ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր.

«Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»:

Հրանտ Թադևոսյանը վերջին ժամանակներում ունեցել է առողջական խնդիրներ և բուժում էր ստանում արտերկրում: