«Ժակո»․ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող «Լադանիվա» խմբի երգի տեսահոլովակը

«Ժակո»․ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող «Լադանիվա» խմբի երգի տեսահոլովակը

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երգի տեսահոլովակն է հրապարակվել:

Հոլովակը հասանելի է մրցույթի յություբյան ալիքում։

«Լադանիվա»-ի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը։

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- նշվում է տեսահոլովակին կից տարածաված հաղորդագրության մեջ։