Երբ մենք չենք հնազանդվում, մեզ անվանում են աhաբեկիչներ․ Իրանի նախագահ

Երբ մենք չենք հնազանդվում, մեզ անվանում են ահաբեկիչներ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
«Թրամփը գնաց Սաուդյան Արաբիա և ասաց՝ «նրանք գողանում և թալանում են»։ Թող տեսնեն, թե ինչպես են իրենք գողանում ու թալանում։ Մոլորակի պրոֆեսիոնալ ավազակները, թալանելով ամբողջ երկրներ, մյուսներին անվանում են գողեր ու ահաբեկիչներ։ Իրականում նրանք գալիս են թալանելու և հարստություն խլելու։ Երբ մենք թույլ չենք տալիս, որ նրանք մեզ թալանեն, նրանք մեզ անվանում են ահաբեկիչներ ու գողեր»,- ասել է նա խորհրդարանում։
«Նրանք, ովքեր իրենք են զբաղվում ահաբեկչությամբ և կողոպուտով, փորձում են այդ պիտակները կպցնել ուրիշներին։ Նրանց հանցագործությունները տեղի են ունենում բացահայտ»,- ընդգծել է Իրանի նախագահը։