Կնոջս ֆեյսբուքյան էջին չեմ հետևում․ Դումայնանը՝ կնոջ ընդդիմադիր գրառման մասին

Երբ կառավարության նիստում ընդունվեց կրթության ռազմավարությունը, այնտեղ նշվում էր, որ մինչև ութ բուհեր կարող են միավորվել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ դա փակում չի կարելի համարել, քանի որ այս իշխանությունը կողմ է բուհեր բացելուն։
«Դեռ քննարկման փուլում ենք, երբ լինեն հստակ որոշումներ, կհայտարարենք»,- նշեց նա։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ խնդիրը ոչ թե շենքերի, այլ՝ որակյալ կրթության մեջ է։
Լրագրողները նաև խնդրեցին, որ Դումանյանն անդրադառնա իր կնոջ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին, որտեղ սուր քննադատություններ կան ուղղված քաղաքական այն թիմին, որի մաս է կազմում նաև նախարարը: Սակայն Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ առանձնապես չի հետևում կնոջ ֆեյսբուքյան էջին։
Հիշեցնենք, որ Դումանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Թուրքը մտավ Աղավնո։ Գժվել կարելի է։ Իսկ մեզ մոտ խնջույքներ, փառատոններ․․․։ Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ, ցավ․․․։ Եվ յուրաքանչյուրս սրա մասնակիրցն ենք»։
Նշենք, որ Անահիտ Դումանյանն այս գրառումն արել էր՝ տարածելով մեկ այլ օգտատիրոջ՝ Ա․ Արամյանի հրապարակումը։ Հրապարակման տեքստն՝ առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․ «Շնորհավորում եմ Ձեզ Բաքու մտնող առյուծներ․ ՔՊ ական պոռնիկի սերունդները առանց կրակոց հայկական Աղավնոն հանձնեցին թուրքին, Օգոստոսի 25-ին թուրքը առանց կրակոց մտավ հայկական Աղավնո․․․»։ Հատկանշական է, որ Անահիտ Դումանյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է այդ հրապարակումը։
Նարե Գնունի